Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի հետաձգվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստը։
Նիստը հետաձգվել է, քանի որ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չի կարողացել ներկայանալ, ինչի մասին նախապես տեղեկացրել է դատարանին։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին։