Այսօր տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Նա ներկայացրեց պատերազմի ընթացքում կառույցի աշխատանքն ու հետագա անելիքները: «ԱԻՆ-ի աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 27-ից, եղել են բավականին հագեցած: ԱԻՆ-ը նաև իրականացրել է վիրավորների տեղափոխում եւ առաջին բուժօգնության տրամադրում», – նշեց նա:
Նա հայտնեց, որ փրկարարներից եւ հրշեջներից կազմված կամավորական խումբ է ձևավորված եղել, 227 հոգուց բաղկացած, եղել են Մարտունի, Հադրութ հատվածում: «ԱԻՆ աշխատակիցները նաեւ Արցախ են գործուղված եղել, որոնք տեղում են օգնել մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ օգնել են ԱԻն ծառայության աշխատակիցներին», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում