Ժողովուրդը պատ է կազմել Նիկոլի և ընդդիմության միջև՝ մեջքով դեպի Նիկոլը. Լյովա Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանու։ տիրող իրավիճակին։

Ժողովուրդը պատ է կազմել Նիկոլի և ընդդիմության միջև՝ մեջքով դեպի Նիկոլը, որովհետև երեսը տեսնել չի ցանկանում։ Դեմքով դեպի ընդդիմությունը, որպեսզի կանխի ցանկացած առաջընթացք։

Ստացվել է պատային իրավիճակ, որը պայթյունավտանգ է և երկար շարունակվել չի կարող։
Հանգուցալուծման ձևաչափ՝
1. Վաղը հայտարարվում է արտահերթ ընտրությունների օրը՝ մոտ չորս ամսից։

2. Մեկ ամսում անցում դեպի համամասնականի
Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում
Եթե մի փոքր իրավական ճանապարհ կա, ապա անցում կիսանախագահական համակարգի (համապատասխան կարգավորումները կարվեն հընթացս)։

Այնուհետև վարչապետի պարտականությունների փոխանցում ժամանակավոր անաշխատունակության պատճառաբանությամբ փոխվարչապետերից մեկին՝ մինչև ընտրությունների ավարտը։




Լրահոս