Այսօր խորհրդարանում նախատեսվում էր անցկացնել քննարկում կապված գերիների վերադարձի խնդրի հետ: Եվ ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, թե դիմել են ԱԺ նախագահին, որ քննարկումը դռնփակ լինի: Այսպիսի քննարկում նախաձեռնել էր ընդդիմադիր Լուսավոր Հայաստանը:
Ի պատասխան Էդմոն Մարուքյանը նշեց, թե իրենց ելույթներով այնպես կանեն, որ չի վտանգվի ռազմագերիների հարցը: Դրանից հետո էլ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ այս թեման կարող է սպառնալ մեր ռազմագերիների անվտանգությանը, ազդեցություն ունենալ ժամանակի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում