Նորաշեն համայնքի ավագանին որոշում է կայացրել միանալ ՀՀ համայնքների պահանջին եւ անվերապահորեն պահանջել Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության անցնցում հեռացումը իշխանությունից:
Հայտարարության մեջ ասվում է.
«Մեծ ուշադրությամբ հետեւելով հանրապետությունում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակին, տեսնելով քաղաքական իշխանության ապակառուցողական, ապազգային, հասրակության նկատմամբ վարած մանիպուլիացիոն քաղաքականությունը, պատերազմի առաջին օրերից եւ հետպատերազմյան ընթացքում իշխանության վարած ապիկար քաղաքականությունը՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության, ռազմագերիների, փախստականների, անհետ կորածների հարցերով, որոնցից մեկը մեր գործընկեր՝ ավագանու հարգարժան անդամ Հարություն Կիրակոսյանն է, ինչպես նաեւ հայտնվելով անհամաձայնություն վարչապետի կոմղից նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթին, Նորաշեն համայնքի ավագանին որոշում է՝
միանալ Հայաստանի Հանրապետության համայնքների մեծամասնության արդարացի պահանջին եւ անվերապահորեն պահանջել Հ.Հ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության անցնցում հեռացումը իշխանությունից։
Աստված պահապան մեր ազգին»: