“Այսօր տեղի ունեցավ մեր աշխատանքային խմբի քննարկումը, որին, հանրապետությունից բացակայության պատճառով, ներկա չէին Դավիթ Հարությունյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Հանգամանալից անդրադարձ կատարվեց իշխանությունների հետևողական հորդորներից հետո սկսած երկխոսության գործընթացի` ՀԱԿ-ի կողմից անտրամաբանական կասեցման հարցին: Մենք անընդունելի ենք համարում իշխանությունների օրինական գործողությունները խեղաթյուրելը, անհարկի քաղաքականացնելը և դրանք մատի փաթաթան դարձնելու միջոցով երկխոսության վիժեցումը: Միաժամանակ հուսով ենք, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները վերջապես հասկացան, որ հարցեր քննարկելու և լուծումներ գտնելու միակ արդյունավետ ճանապարհը երկխոսության սեղանի շուրջ աշխատանքը շարունակելն է: Ափսոսում ենք, որ այսքան ժամանակ է կորցվել: Միևնույն ժամանակ չենք կարծում, թե ՀԱԿ-ի կողմից անցկացվող անօրինական հավաքի պայմաններում երկխոսությունը վերսկսելն այն արդյունավետ կդարձնի: Մենք կսպասենք այդ անօրինական գործընթացի ավարտին, որից հետո կքննարկենք ՀԱԿ ներկայացուցիչների հետ մեր հանդիպման մանրամասները”,- ասված է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Քաղաքական կոալիցիայի աշխատանքային խմբի հայտարարությունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ