Սա անպատասխանատվության գագաթնակետ է. մարզպետը՝ Տավուշից գյուղեր հանձնելու լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պաշտոնապես արձագանքել է շրջանառվող ապատեղեկատվությանը, թե իբր մարզի որոշ գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին։ Այս մասին տեղեկացրին Տավուշի մարզպետարանից։

«Սիրելի տավուշցիներ, այսօր հերթական ապատեղեկատվությունն են տարածում մեր գյուղերի իբր հանձնման վերաբերյալ, չհասկանալով, թե ինչքան վտանգներ կարող են լինել իրենց այս ինքնահաստատման արդյունքում։ Չեն մտածում այն հույզերի մասին, որ կարող է ունենալ սահմանում ապրող մարդը՝ կարդալով նման լրատվություն։

Սա անպատասխանատվության գագաթնակետ է։ Մեր իրավապահ համակարգը պարտավոր է խստագույն միջոցներ ձեռնարկել։

Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ հանգիստ եղեք, մեր սահմանները ամուր են մեր բանակով, մեր ժողովրդով, մեր կամքով ու աշխատանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս