Բրիտանացիներն սկսել են դեֆիցիտի պատրաստվել Ֆրանսիայի հետ սահմանները փակելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիան պատրաստվում է սննդամթերքի հնարավոր անբավարարության, դրա հետ մեկտեղ արտադրողները երկյուղում են աշխատանքի խափանումներից, եթե Ֆրանսիան ուժի մեջ թողնի բեռնափոխադրումների և ուղեւորափոխադրումների արգելքը՝ կորոնավիրուսի նոր հիմնամանրէի տարածումը կասեցնելու նպատակով:

Ֆրանսիայի որոշումը, որի մասին հայտարարվել է դեկտեմբերի 20-ի երեկոյան, դադարեցնում է առևտուրը այնպիսի նավահանգիստների միջև, ինչպիսիք են՝ Դուվրը և Կալեն, որոնք ամեն օր ընդոնում են մինչեւ 10 հազար բեռնատարներ: Eurotunnel ընկերությունը՝ երկաթուղային թունելի օպերատորը, որը միացնում է Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, նույնպես դադարեցրել է բեռների և ուղեւորների փոխադրումները: Այդ ամենը տեղի է ունենում սուրբծննդյան տոների ժամանակաշրջանի և ԵՄ-ի մաքսային միությունից դուրս գալու ֆոնին, որն սպասվում է հունվարի 1-ին: Փոխադրումների դադարեցումը նոր ռիսկերով է սպառնում առեւտրին: Այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրներ այս կամ այն սահմանափակումները մտցրեցին զբոսաշրջության նկատմամբ, բեռնափոխադրումները Մեծ Բրիտանիա եւ այս երկրից դուրս շարունակվել են համավարակի ժամանակաշրջանում՝ ընդհուպ մինչեւ դեկտեմբերի 20-ի երեկոյան: Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի հետ սահմանը փակել էր 48 ժամով, տեղաշարժերի արգելքը լրանում է դեկտեմբերի 22-ին բրիտանական ժամանակով ժամը 23:00-ին (Երևանի ժամանակով 03:00-ին):




Լրահոս