Մոբլիզացված զինծառայողների գումարները՝ միայն «Հայբիզնեսբանկով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզից մոբլիզացված, պահեստազորից զորակոչված զինծառայողները խիստ դժգոհ են, որովհետեւ իրենց ծառայության համար սահմանված աշխատավարձերի գումարները տրվում են միայն մեկ բանկից՝ «Հայբիզնեսբանկից» , որի մասնաճյուղեր Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում չկան։

Մոբլիզացված զինծառայողներն իրենց աշխատավարձերի գումարները ստանալու համար Նոյեմբերյանի եւ հեռավոր Բերդի տարածաշրջաններից մեկնում են Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաք, ուր գործում է «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղ, սակայն այնտեղ եւս  եծ թվով մոբլիզացվածներ աշխատավարձեր են ստանում, ուստի Իջեւանի մասնաճյուղում շատ մեծ հերթեր են։ Այդ պատճառով Տավուշի մարզից մոբլիզացվածները աշխատավարձի գումարները ստանալու համար հասնում են Վանաձոր եւ անգամ՝ Ապարան քաղաք։

Մոբլիզացվածներն արդարացի կերպով դժգոհում են, թե ինչու է աշխատավարձը վճարվում Հայաստանի բանկերից մեկի միջոցով, ճիշտ կլիներ իրենց աշխատավարձը վճարել բանկային քարտի միջոցով, որի միջոցով մոբլիզացված, սահմանը պաշտպանած անձը աշխատավարձի գումարը կարող էր ստանալ Հայաստանի ցանկացած բանկի մասնաճյուղից։ Մոբլիզացվածների աշխատավարձը վճարելու համար ինչո՞ւ է ընտրվել հենց «Հայբիզնեսբանկը»։

Բանն այն է , որ «Հայբիզնեսբանկը» Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բանկային կանոնների լուրջ խախտումներ է ունեցել եւ Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստվել է այդ բանկին զրկել բանկային արտոնագրից: Սակայն գտնվել են միջնորդներ, ովքեր կարողացել են այդ հարցը լուծել։




Լրահոս