Ժամկետանց տոմսերը կխաղարկվեն․ ՊԵԿ-ը դիմել է կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիճակախաղերի խաղարկությունը կիրականացվի մինչեւ 2020 թվականի հունիսի 1-ը թողարկված եւ վաճառքի հանված տոմսերով։ Այլ կերպ ասած՝ ժամկետնանց տոմսերով։ Նշենք, որ անցյալ տարում վիճակախաղերի խաղարկությունները կորոնավիրուսի եւ պատերազմի արդյունքում երկու անգամ հետաձգվել են։ Պարզվում է, որ դրանք անցկացվելու են այս տարվա փետրվարի 26-ին, բայց ժամկետն անց տոմսերով:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիմել է կառավարությանը եւ խնդրել հնարավորություն տալ մինչեւ 2020 թվականի հունիսի 1-ը թողարկված եւ իրացման ենթակա՝ առանց հսկիչ նշանների առկայության վիճակախաղերի տոմսերի խաղարկությունները իրականացնել այս տարվա ընթացքում:
Պարզվում է, որ շուկայում առկա է մինչեւ 2020 թվականի հունիսի 1-ը թողարկված վիճակախաղերի տոմսերի զգալի քանակ, եւ այդ տոմսերը հնարավոր չէ դուրս բերել շուկայից, քանի որ դրանք վաճառվում են բազմաթիվ վաճառքի կետերում։ Այս պատճառով ՊԵԿ-ն առաջարկում է խաղարկություններն իրականացնել վիճակախաղերի հին, անցյալ տարվա թողարկված տոմսերով։

Ս․Հ․




Լրահոս