ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ 22 ընկերներից 19-ը տուն չվերադարձան. ինչ է պատմում ծառի շյուղ ջրող հայտնի լուսանկարի տղան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմի օրերին ողջ համացանցը ողողված էր դիրքերում ծառի նոր փթթող շյուղ ջրող հայտնի զինծառայողի լուսանկարով։ Լուսանկարի հայտնի տղան, ինչպես բնութագրել են շատերը, սահմանապահ 26-ամյա Կարո Պողոսյանն է, Շիրակի մարզի Մեծ Սեպասար համայնքից։ Կարոն ընտանիքի միակ արու զավակն է, ունի երեք քույր։
Երբ մայրը հայտնել է որդուն, որ իր նկարը լայն տարածում է գտնել եւ Արցախում նոր կյանքի խորհրդանիշն է վկայում, Կարոն կատակով մորն ասել է․ «Տնաշեն, ինչ էլ ժամանակ ես գտել»։

Կարոն առաջնագծում է եղել հենց սեպտեմբերի 27-ից։ Հոկտեմբերի 19-ին դիրքերից վերադառնալիս նրանց մեքենան հայտնվել է հակառակորդի ռմբակոծության տակ, սակայն նա հրաշքով փրկվել է: Ստացել է ծանր կոտրվածքներ եւ այրվածքներ։

ArmLur.am-ը պատերազմի, առողջական վիճակի, ծանր կորուստների մասին զրուցել է լուսանկարից հայտնի Կարոյի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիդա Եղիազարյան




Լրահոս