![](https://armlur.am/wp-content/uploads/2021/01/1-20.jpg)
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ։
Անցկացվել է շարային ստուգատես, ստորաբաժանման հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագներն անձնակազմին հրահանգավորել են մարտական հերթապահության կրման անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և առաջադրված մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։