ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չնայած դիմակ կրելը պարտադիր է, բայց ԱԺ-ում կանոնները չեն պահվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Հայաստանում եւս վեց ամիս երկարաձգված կարանտինը պարտադրում է բաց եւ փակ տարածքներում դիմակ կրել, սակայն երկրի օրենսդիր մարմնում անգամ այդ կանոնները չեն պահպանվում: Նախկինում, երբ կարանտինը նոր էր հայտարարվել կամ երկրում արտակարգ դրություն էր տիրում, պատգամավորները կամ ԱԺ աշխատակազմը խստորեն պահպանում էր հակահամաճարակային կանոնները, ինչին այսօր արդեն ականատես չենք լինում: Այսօր եւս խորհրդարանում ԱԺ արտահերթ նիստ էր, սակայն պատգամավորներից շատերին, նաեւ ԱԺ ղեկավարությանը կարող էինք տեսնել առանց դիմակի:

Ի տարբերություն Ազգային ժողովի, նկատենք, որ գործադիր մարմնում՝ կառավարությունում, հակամահաճարակային կանոնները պահպանվում են եւ կառավարության անդամները նիստերին նստած են լինում դիմակով, որը չեն հանում անգամ խոսելիս:

Նշենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 6-ին կարանտինը երկարաձգվեց ևս վեց ամսով: 4-ամսյա կարանտինը մինչև հունվարի 11-ն էր սահմանվել՝ անցած սեպտեմբերին՝ մինչև այդ 6 ամիս գործող արտակարգ դրության փոխարեն։ Նոր ընդունված փոփոխություններ չէին առաջարկվել, հակահամաճարակային կանոնները մնացել են ուժի մեջ՝ դեռ կես տարի էլ պարտադիր կլինի բաց և փակ տարածքներում դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը։ Չհետևողներին էլ ոստիկանությունը կարող է տուգանել, սակայն երկար ժամանակ դրան էլ ականատես չենք լինում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս