Փետրվարի 5-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանի և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի ասուլիսը։
Բանախոսները կպատմեն համավարակի շրջանում զբոսաշրջային ոլորտի խնդիրների մասին, կասեն, թե որ մասնագիտություններն են հիմա առավել պահանջված, զբոսաշրջության որ ճյուղերը մասնագետների կարիք ունեն:
Ասուլիսի ընթացքում կխոսվի զբոսաշրջության նոր ծրագրի մասին, որը մշակել է Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ): «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցություն ստացող ծրագիրը կոչված է այս դժվարին ժամանակահատվածում աջակցելու Հայաստանի զբոսաշրջության ոլորտին:
Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և անձամբ ուղղել ձեր հարցերը։
Մուտքը՝ միայն դիմակներով: Երաշխավորում ենք սոցիալական հեռավորության պահպանումը և ախտահանիչ նյութերի առկայությունը:
Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ
***
Փետրվարի 5-ին, ժամը 17:00-ին հրավիրում ենք ձեզ լուսաբանելու Բլեյր Շեփարդի «Տասը տարի` մինչեւ լիակատար մթություն. չորս հրատապ գլոբալ ճգնաժամերը եւ դրանց ռազմավարական լուծումները» գրքի ներկայացումը:
Բանախոսներն են՝
Ռուբեն Վարդանյան՝ IDeA հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Futures Studio-ի համահիմնադիր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ
Բլեյր Շեփարդ՝ PwC ռազմավարության և առաջնորդության գծով համաշխարհային լիդեր