Անհետ կորած զինծառայողների եւ գերիների ծնողներն ու հարազատները փակել են Գյումրի մտնող բոլոր ճանապարհները։ Այս մասին հայտնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Անհետ կորած զինծառայողների եւ գերիների ծնողներն ու հարազատները փակել են Գյումրի մտնող բոլոր ճանապարհները։ Տեղում առաջացել են խոշոր խցանումներ, իրավիճակը լարված է։
Սակայն այս մասին տեղեկատվական դաշտը գրեթե լուռ է, այնինչ քաղաքացիներն արդեն մի քանի ժամ է իրենց բողոքն են արտահայտում ճանապարհը փակելու միջոցով։
Լուրեր կան, որ նշված ճանապարհներն ամբողջ գիշեր փակ են մնալու»։
Նշենք, որ գերության մեջ գտնվող զինվորների հարազատները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ վերջինս չի կարողանում լուծել իրենց զավակների վերադարձի հարցը: Ծնողներին խոստացել էին, որ վերադարձնելու են 25 գերի, բայց երեկ Հայաստան է վերադարձել ընդամենը 5-ը: