Երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագրերը «Արարատի» ֆուտբոլիստներ Վահե Մուրադյանի և Ռոբերտ Մարությանի հետ։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռոբերտ Մարությանը «Արարատի» կազմը համալրել էր 2019 թվականին, իսկ Վահե Մուրադյանը՝ 2020 թվականին։
Ակումբը շնորհակալություն է հայտնել երկու խաղացողներին նվիրվածության, ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար ու մաղթում հաջողություն հետագա կարյերայում։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր: