ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համայքները՝ նոր խնդրի առջև. ո՛չ համայնքի ղեկավար կա, ո՛չ ավագանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմական եւ արտակարգ դրությունը խնդիրներ է ստեղծում համայնքների համար: Բանն այն է, որ այսօրվանից, օրինակ, համայնքապետեր ու ավագանու անդամներ չունեն Դիլիջան, Տաթև, Թումանյան համայնքները: Նրանց լիազորությունների ժամկետն արդեն սպառվեց,  իսկ համավարակի ու ռազմական դրության պայմաններում նոր ընտրություններ չեն կարող անցկացվել:

Բանն այն է, որ գործող օրենքով վարչապետը կամ մարզպետը կարող են նշանակել համայնքապետի պաշտոնակատար, մինչև ընտրություններ լինեն, սակայն ավագանու կազմում նման փոփոխություններ լինել չեն կարող: Օրինակ, Թումանյան համայնքը նախորդ տարվանից ավագանի չունի, այսօրվանից էլ՝ համայնքի ղեկավար:  Իսկ դա նշանակում է, որ այս տարվա բյուջեն նրանք չեն հաստատել, նախորդ տարվա բյուջեի չափն են հիմք ընդունել:

Նշենք նաեւ, որ Տարածքային կառավարման նախարարությունն օրեր առաջ Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել, որն էլ պետք է կանոնակարգի այս ոլորտը: Եվ նախագծով նախարարությունն առաջարկում է ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգել՝ մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը: Սակայն այս նախագիծը դեռևս իրավական փորձաքննության փուլում է, եւ դեռ ժամանակ է պետք, որպեսզի այն օրենք դառնա եւ անհայտ է, թե մինչ այդ ինչ է լինելու այս համայնքների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս