Հայկազ Բաղմանյանը Մոսկվայում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 168.am-ը հարցազրույց էր հրապարակել այն մասին, որ ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը միանում է ԳՇ գեներալների, սպաների, Զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների հայտարարությանը:

ArmLur.am-ն անձամբ է փորձել Հայկազ Բաղմանյանի հետ զրուցել և պարզել՝ արդյոք այդ հրապարակումը նշանակում է, որ վերջինս մտնում է քաղաքականություն, ինչ էր ենթադրում իր հայտարարությունը։

Բաղմանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ քաղաքականությամբ չի զբաղվում։

«Ես այժմ գտնվում եմ Մոսկվայում, եկել եմ պաշտոնի հանձնման և ընդունման հարցերով, երբ վերադառնամ, նոր այն ժամանակ ձեր հարցերին կպատասխանեմ»։

Ամեն դեպքում հետաքրքրվեցինք՝ մտնո՞ւմ եք քաղաքականություն։ Բաղմանյանը ևս մեկ անգամ ընդգծեց. «Ես քաղաքականության մեջ չկամ, երբեք չեմ զբաղվել և չեմ էլ զբաղվելու։ Ես զինվորական եմ ու զինվորական եմ մնում։ Ինձ մի խառնեք այլ հարցերին»։




Լրահոս