Հայաստանում բենզինի գինը դարձյալ բարձրացել է. արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 410 դրամով, պրեմիումը՝ 430 դրամով: ArmLur.am-ը շրջեց բենզալցակայաններով եւ հետաքրքրվեց, թե ինչն է բենղզինի գնի բարձրացումը: ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե ինչն է բենզինի գնի բարձրացման պատճառը:
Պարզվում է՝ պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, որը ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա:
Փաստորեն, բենզինի գնի բարձրացումն իր ազդեցությունն է ունեցել բենզինի սպառման ծավալների վրա:
Ավելին, վարորդների մոտ 80 տոկոսը հիմա հեղուկ կամ բնական սեղմված գազի համար նախատեսված գազաբալոն է տեղադրում իր մեքենայի մեջ, քանի որ ավելի մատչելի է: Նշենք, որ բնական սեղմված գազի մեկ լիտրը 320-330 դրամ է: Իսկ բենզինի գինը, ըստ որոշ կանխատեսումների՝ առաջիկայում դեռ կբարձրանա:
Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան