Վաղը արտահերթ նիստ կգումարի Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նիստի օրակարգում մեկ հարց է ընդգրկված: Ընդ որում, արտահերթ նիստը հրավիրված է «Իմ քայլը» խմբակցության անդամների նախաձեռնությամբ։ Մասնավորապես, նրանք առաջարկում են Ազգային ժողովին՝ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամսով երկարաձգել:
Հավելենք, որ այսօր կառավարության նիստում խոսվեց կորոնավիրուսի համավարակի մասին եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ առաջիկայում կարող է կորոնավիրուսի նոր ալիք լինել: