ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արմավիրի մարզում

 

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Երեւան-Արմավիր ավտոճանապարհին  Երեւան ընթանալիս դեռեւս անհայտ հանգամանքներում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել շինության քարե պարսպին։ Վթարի հետեւանքով 4 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են «Վաղարշապատ» հիվանդանոց, որտեղից վիրավորներից 3-ին տեղափոխել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ։

 Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ՎԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որքան ժամանակ է վարկային տեղեկատվությունը պահպանվում տվյալների բազայում:

Տիգրանուհի Աբրահամյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է («Վարկային տեղեկատվության շրջանառության եվ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետ):

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկի տրամադրումը մերժելու հիմքերը սահմանվում են բանկի ներքին կանոններով, եւ եթե բանկը մերժում է հաճախորդի` վարկ ստանալու վերաբերյալ դիմումը, ապա պետք է նշի մերժման հիմքը:

 

 

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ովքեր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք: Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի անձը կարողանա ստանալ հաշմանդամության կենսաթոշակ:

Համլետ Կիրակոսյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել`

1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով` անկախ աշխատանքային ստաժից,

2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների հետեւանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետեւյալ աշխատանքային ստաժը:

Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին:

Տարիքային խումբը եւ աշխատանքային uտաժը` օրացուցային տարիներով

մինչեւ 23 2 տարի

23-ից մինչեւ 26    3 տարի

26-ից մինչեւ 29    4 տարի

29-ից մինչեւ 32    5 տարի

32-ից մինչեւ 35    6 տարի

35-ից մինչեւ 38    7 տարի

38-ից մինչեւ 41    8 տարի

41-ից մինչեւ 44    9 տարի

44-ից բարձր        10 տարի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ: Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին:

 




Լրահոս