Գյումրիում բռնության ենթարկված 14-ամյա Նազելին ապրում է եղբոր հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տարի առաջ Գյումրիում բռնության ենթարկված 14-ամյա Նազելիին կարծում եմ՝ հիշում եք: Աղջիկը երկարատև բուժում ստացավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ու լիարժեք ապաքինված վերադարձավ Գյումրի: Այսօր կրկին նա մեզ մոտ էր՝ տեսակցելու շուրջ հինգ ամիս իրեն խնամող ու բուժող բժիշկներին ու անձնակազմին: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:

Նազելիի կյանքում հիմա ամեն բան խաղաղ է: Սովորում է դպրոցում, ապրում է եղբոր հետ: Արդեն մտածում է մասնագիտություն ձեռք բերելու մասին: Հավանական է, որ կընտրի իրավաբանի մասնագիտությունը: Հայտնի ու ցավալի դեպքերից հետո Նազելիի կյանքում նոր ընկերներ են հայտնվել, ինչպես «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, այնպես էլ հիվանդանոցից դուրս:

Հ.Գ. Մինչ օրս էլ աղջիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ:




Լրահոս