Մարտի 27-ին 1 ժամ կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի համաքաղաքացիներ, կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 27-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները»,- ասված է հայտարարության մեջ:




Լրահոս