ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ընդլայնել իր գործընկերների շրջանակը և զարգացնել ավտովարկավորման հնարավորությունները՝ հաճախորդներին ներկայացնելով ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռք բերման գրավիչ առաջարկներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը և KIA MOTORS ավտոսրահը համատեղ մեկնարկում են ավտովարկավորման նոր ծրագիր՝ հաճախորդներին առաջարկելով KIA ավտոմեքենաների լայն ընտրանի` շահավետ պայմաններով:
KIA MOTORS ընկերությունը հանդիսանում է KIA մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է KIA մակնիշի ավտոմեքենաների, պահեստամասերի և ներմուծված ավտոմեքենաների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկմամբ: Ունենալով մեծ փորձ մեքենաների վաճառքի և սպասարկման բնագավառում՝ KIA MOTORS ընկերության առաջնային սկզբունքն է անհատական մոտեցումը՝ ելնելով յուրաքանչյուր հաճախորդի պահանջներից և ցանկություններից:
KIA MOTORS-ի հետ ՎՏԲ-Հայաստան Բանկի համատեղ ավտովարկավորման ծրագրի շրջանակներում վարկավորման գործընթացն առավելագույնս պարզեցված է և հարմար: Հաճախորդները կարող են ավտովարկը ձևակերպել անմիջապես ավտոսրահում՝ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է մի քանի ժամվա ընթացքում: Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է ավտոսրահ հաճախորդի ընդամենը մեկ այցի ընթացքում՝ անմիջապես ավտոսրահի և հաճախորդի միջև, որից հետո հաճախորդը կարող է անմիջապես ավտոսրահից վերցնել իր ավտոմեքենան՝ առանց վարկի տրամադրմանը սպասելու:
Ավտովարկը տրամադրվում է հետևյալ հիմնական պայմաններով.
• վարկի գումար` 1- 28 մլն ՀՀ դրամ,
• տարեկան տոկոսադրույք՝ տարեկան 14.5%, ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով աշխատավարձ ստացող հաճախորդների
համար գործում է 1% զեղչ (փաստացի տոկոսադրույք՝ 16% -19.9%):
• կանխավճար – սկսած 10% -ից:
Ավտովարկավորման հայտ կարող են ներկայացնել 21-ից 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները՝ ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ:
Բանկի կողմից իրականացվում է մեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն վարկի գործողության ողջ ընթացքում ՝ առանց որևէ լրացուցիչ վճարի:
Ավտովարկավորման ծրագրի, գործող սակագների և միջնորդավճարների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի կամ KIA MOTORS ավտոսրահի պաշտոնական կայքերում https://www.vtb.am/am/credits#avtovark# և https://www.kia.am/, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ KIA MOTORS ավտոսրահ, զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով, կամ KIA
MOTORS ավտոսրահ (+374 11) 777-222 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: