Ինչպես երեկ հայտնի դարձավ՝ «Սիրո թեւեր» հեռուստասերիալի ցուցադրությունը հետաձգվելու է մեկ շաբաթով, քանի որ դերասաններից մի քանիսը վարակվել են կորոնավիրուսով:
«Հարգելի հեռուստադիտող, «Սիրո Թևեր» հեռուստանովելի ցուցադրությունը «ARTN»-ի եթերում մեկ շաբաթով հետաձգվելու է` դերասաններից մի քանիսի կորոնավիրուսով հիվանդանալու հետևանքով: Հայցում ենք ձեր ներողամտությունն ու ակնկալում ձեր ընբռնումն իրավիճակի հետ կապված»,- գրված էր հայտարարության մեջ:
Այս մասին նաեւ իր սոցցանցի էջում հայտնել էր նաև հեռուստասերիալի դերասանուհիներից Սոֆյա Պողոսյանը եւ տեղադրել էր հայտարարության տեսանյութն ու գրել.
«Սիրելի հեռուստադիտող, COVID-19-ը մեր սերիալի դերասաններին էլ չշրջանցեց, նաեւ ինձ, ինչի պատճառով «Սիրո թեւեր» -ը մեկ եռշաբաթ չի ցուցադրվի»:
ArmLur.am-ը բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով փորձել է պարզել, թե ինչ վիճակում է գտնվում «Սիրո թեւեր» հեռուստասերիալի դերասանական կազմը, ովքեր են վարակվել, եւ երբ այն կրկին կհեռարձակվի։
Հեռուսատասերիալի գլխավոր դերակատար Մուրադ Նադիրյանը ArmLur.am-ի հետ զրույցում մեծ համոզմունքով հայտնեց, որ «Սիրո թեւեր» սերիալը կրկին եթեր կհեռարձակվի մեկ շաբաթից, իսկ դերասաններից նշեց, որ ոչ բոլորն են վարակվել կորոնավիրուսով։
Դերասանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նա եւս պատրաստվում է այսօր թեստ հանձնել համոզվելու համար, վարակվել է թե ոչ, քանի որ ըստ նրա փոխացմամբ՝ արդեն երկու օր է, ինչ իրեն լավ չի զգում եւ ունի ջերմություն։
«Կարծում եմ՝ մեր սիրելի հեռուստադիտողներին շատ սպասեցնել չենք տա, միայն կցանկանամ նրանց խնդրել, որպեսզի շատ ուշադիր լինեն իրենց նկատմամբ, հետեւեն բոլոր հակահամաճարակային կանոններին, իրականում մենք մտածում էինք, որ վիրուսը նահանջել է, բայց ստացվեց այնպես, որ հերթով բոլորս սկսեցինք վարակվել։ Առողջություն եմ մաղթում բոլորին, սպասեք մեզ նոր ու հետաքրքիր սերիալներով»,-նշում է մեր զրուցակիցը։
Դերասանի փոխանցմամբ դերասանական անձնակազմը փորձել է հնարավորինս նկարահանման հրապարակում եւ դրանից դուրս պահպանել անվտանգության կանոնները, բայց վիրուսից շրջանցել այնուամենայնիվ նրանց չի հաջողվել։
Իսկ ահա դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, ով նույնպես խաղում է հեռուստասերիալում ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը նույնպես վարակվածների թվում է եւ հաղթահարում է համավարակը։
Լիդա Եղիազարյան