Հայաստանի հովտային գոտում գիշերային ժամերին սպասվում է բացասական ջերմաստիճան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մարտի 28-29-ին գիշերային ժամերին հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Հանրապետության տարածքում մարտի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, 27-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին

Երևանում մարտի 27-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։ Մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս