Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սուրբ Զատիկի խորին խորհուրդը թող մեզ մղի ավելի նվիրվածությամբ ու հավատով մեր հնարավորություններն ու ջանքերը մեկտեղելու՝ ի նպաստ Հայրենիքի վերելքի, ժողովրդի բարեկեցության, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման և աշխարհասփյուռ հայության միասնության:
Թող աշխարհում տիրի խաղաղություն, իսկ համայն հայությանն ուղեկից լինեն միայն հաջողություններն ու հաղթանակները՝ համազգային նպատակների իրականացման ճանապարհին»։