Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին, այդ թվում՝ տնտեսական և, մասնավորապես, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին:
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: