Ապրիլի 19-ին կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:




Լրահոս