ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուկաշենկոն հայտարարել է իր և իր երեխաների դեմ մահափորձ ծրագրած խմբի ձերբակալման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է իր և իր երեխաների դեմ մահափորձ ծրագրած և ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ կապված խմբի ձերբակալության մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Բելառուսի նախագահի խոսքով ՝ այդ խմբում են ՌԴ-ում ձերբակալված փաստաբան Զենկովիչը և քաղաքագետ Ֆեդուտան:

«Մենք ձերբակալել ենք խմբին, նրանք ցույց են տվել, թե ինչպես են այդ ամենը ծրագրել»։ Հետո բացահայտեցինք օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատանքը։ Ամենայն հավանականությամբ, Կենտրոնական հետախուզական վարչության»,- ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն կարծում է, որ իր դեմ մահափորձի կազմակերպման սանկցիան տվել է ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը:

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ լ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից իր դեմ մահափորձի պատրաստման հարցին




Լրահոս