«Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությանը նախազգուշացում կտրվի: Ի դեպ, նախազգուշացում տվող մարմինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընկերությունը գործունեության վերաբերյալ հաշվետվությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով որոշմամբ սահմանված ժամկետում չի ներկայացրել: Ապա Հանձնաժողովը մարտի 23 –ից ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը սահմանված ժամկետում չի ներկայացրել տեխնիկական պատճառներով եւ որպես արդարացում նշել է, որ «բացթողումը վրիպակի հետեւանք է եւ ոչ դիտավորյալ»: Ավելին, ՀԷՑ-ը Հանձնաժողովին առաջարկել է պատասխանատվության միջոց չկիրառել: Եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է ոչ թե տուգանել, այլ՝ նախազգուշացում կիրառել ընկերության նկատմամբ:
Ս.Հ.