Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել ամերիկացի 10 դիվանագետի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության 10 աշխատակիցների: Այս մասին հայտնում է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

«Այս քայլը «հայելային» պատասխան է Վաշինգտոնում ԱՄՆ դեսպանության մի շարք աշխատակիցների նկատմամբ ամերիկյան կողմի թշնամական վերաբերմունքին, ինչպես նաև Նյու-Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսին անհիմն պերսոնա նոն գրատա հայտարարելուն»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Ռուսաստանում պերսոնա նոն գրատա հայտարարված դիվանագետները պետք է լքեն երկիրը մինչև մայիսի 21:




Լրահոս