Ղրիմում մեկնարկել են զինված ուժերի խոշոր զորավարժություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգշաբթի օրը Ղրիմի «Ուպուկ» ուսումնավարժարանում սկսվել են ՌԴ զինված ուժերի միջտեսակային զորավարժությունները. դրանցում մասնակցում են ավելի քան 10 հազար զինծառայողներ, 1,2 հազար միավոր տեխնիկա, ինչպես նաև 40 ռազմանավեր, հայտնում է ՊՆ-ն:

Այնտեղ է ժամանել Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. մինչև ակտիվ գործողությունների սկսվելը նա ուղղաթիռով շրջել է զորքերի տեղակայման տարածքում և լսել է Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի զեկույցը:

«Ավելի քան 10 հազար զինծառայողներ մասնակցում են Ղրիմում անցկացվող միջտեսակային զորավարժությունների ակտիվ փուլին, գործի է դրվել 1,2 հազար միավոր զենք և ռազմական տեխնիկա ՝ Հարավային ռազմական շրջանի, Սևծովյան նավատորմի, Կասպից ծովային նավատորմի և օդադեսանտային միացյալ զինված կազմավորումներից: Ներգրավված են նաև ավելի քան 40 ռազմանավ և 20 օժանդակ նավ», – ասել են ռազմական գերատեսչությունում:

Զորավարժությունների ակտիվ փուլում իրականացվում են հրթիռային և օդային հարվածներ և դրանց արտացոլումը, անօդաչու ավիացիայի և թևավոր հրթիռների կիրառում, ինչպես նաև դրանց դեմ պայքար ռազմական և ծովային հակաօդային պաշտպանության միջոցով: Այն ընթանում է բոլոր ռազմական շրջաններում և Հյուսիսային նավատորմում, ներառյալ Հեռավոր հյուսիսը, Կուրիլյան կղզիները և Կամչատկան:

Պոլիգոնը տեղակայված է Ֆեոդոսիայից 60 կիլոմետր և Կերչից 40 կիլոմետր հեռավորության վրա:




Լրահոս