Փաշինյանը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունավետ է գնահատում ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

«Ես ուզում եմ հատկապես նշել, թե ինչ դեր են խաղացել Ռուսաստանը և նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում: Եվ ուզում եմ շեշտել, որ արդյունավետ եմ գնահատում ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը, սա մեզ համար արդեն ակնհայտ է»,- ասել է Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ:

Նա հիշեցրել է, որ ընթանում են եռակողմ հանձնաժողովի աշխատանքները, որոնք գլխավորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները:

«Բայց ես ուզում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը դեռ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը։ Դա վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալվածների վերադարձին»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին այն ջանքերի համար, որոնք նրանք գործադրում են այդ հարցը լուծելու համար:




Լրահոս