«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու այսօրվա ԱԺ հատուկ նիստին, որի ժամանակ պետք է կայանա վարչապետի ընտրություն: Հենց այս պահի դրությամբ միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, որին առաջադրել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը: Վարչապետի թեկնածու չի առաջադրելու նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Եվ չնայած վարչապետի թեկնածու կա, սակայն նա այսօր եւ նաեւ մեկ շաբաթ անց պետք է չընտրվի, որպեսզի խորհրդարանը լուծարվի եւ հնարավոր լինի հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: