Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմ ընկեր, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» նկատմամբ հարուցված քրեական գործով Ազգային Անվտանգության ծառայությունում հարցաքննվել է ՊՆ Հրթիռային զորքերի և հրետանու պետ – վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
Նշենք, որ ArmLur.am-ի հետ զրույցում վերջինիս պաշտպան Արմեն Հարությունյանը ասել էր, որ գործով արդեն երեք ամիս է ինչ քննչական գործողություններ չեն իրականացվում: Ըստ պաշտպանի՝ առաջիկայում Դավիթ Գալստյանի գործով կալանավորված նրա եղբոր որդու՝ Ա. Բաղդասարյանի կալանքի հարցով դիմելու են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Նշենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր, որ «Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առևտրային ընկերությունների, այդ թվում Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ծառայողների հետ նախնական համաձայնության գալով ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար իրեն տրամադրված, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով որոշում է կայացվել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Ի դեպ, ընդհանուր առմամբ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին. գործով արդեն երեք ամիս կալանավորված են Դավիթ Գալստյանը եւ նրա քրոջ որդին՝ Ա. Բաղդասրյանը: