Վարորդները Երեւանի քաղաքապետարանի թերի աշխատանքի պատճառով հայտնվել են անհարմար դրության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարորդները Երեւանի քաղաքապետարանի թերի աշխատանքի պատճառով հայտնվել են անհարմար դրության մեջ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ էլեկտրոնային համակարգում (e-payments.am) տեխնիկական զննության կտրոնի ստացման համար վճարումների էլեկտրոնային համակարգը ժամանակավորապես չի գործում:

Պատճառը՝ Երեւանի քաղաքապետարանն է: Պարզվում է, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից գույքահարկի տվյալները դեռեւս չեն թարմացվել եւ տրանսպորտային միջոցների համար նախատեսված գույքահարկի տվյալները բացակայում են:

Ի դեպ, այս թեմայի շուրջ e-payments.am էլեկտրոնայնի կայքէջում տեղադրված են հեռախոսահամարներ, որոնց կարող ենք զանգահարել հարցերի դեպքում, բայց ArmLur.am-ի հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան մնացին:

Ս.Հ.




Լրահոս