ArmLur.am-ը այսօր հայտնել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա՝ մասնավոր այցով՝ առողջական խնդիրներով պայմանավորված։
Դրանից հետո նա որոշել է մասնակցել նաև մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին, որի համար նաև պաշտոնական այց է ձևակերպել։ Եվ չնայած ՀՀ նախագահի գրասենյակից ArmLur.am-ին վստահեցրին, թե նախագահը մեկնել է իր սեփական միջոցների հաշվին, այլ ոչ թե պետբյուջեի հաշվին, այնուամենայնիվ, մենք տեղեկացանք, որ նա իր հետ Ռուսաստանի Դաշնություն է տարել անվտանգության երեք աշխատակցի՝ արդեն պետության հաշվին։