«Պետք է չկորցնենք հույսը, որ Շուշին հետ բերենք». ԵԿՄ-ն այցելել են Եռաբլուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկապահ կամավորական միության անդամներն այսօր` մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման ու Երկրապահի օրը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ ացելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Ծաղիկների խոնարհումից ու հարգանքի տուրք մատելուց հետո, լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ասաց, որ պետք չէ երբեք հուսահատվել, պետք է համախմբվել, չկորցնել հույսն ու հավատալ, որ Շուշին հետ է բերվելու:

«Մի ժամանակ էլ իրատեսական չէին համարում, որ Շուշին հնարավոր է ազատագրել: Պետք է այսօր մեր բանակի կողքին լինենք, որ բանակը վերականգնվի, իսկ մնացածն ապագայի խնդիր է, պետք չէ հուսահատվել»:




Լրահոս