Արայիկ Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի հետ այցելել է Մեծ Հայրենականի վետերան Սերգեյ Բարսեղյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ այցելել է երկրորդ աշխարհամարտի վետերան, ԼՂՀ Հայրենական
մեծ պատերազմի և աշխատանքի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանին:

Երկրի ղեկավարը շնորհավորել է Ս. Բարսեղյանին ֆաշիզմի դեմ կերտած՝ խորհրդային ժողովուրդների մեծ
հաղթանակի կապակցությամբ՝ ընդգծելով դրանում հայ ժողովրդի անմնացորդ դերը: Ա. Հարությունյանը և Գ.
Ծառուկյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակցի հետ զրուցել են օրվա խորհրդի մասին, մաղթել նրան
քաջառողջություն ու հաջողություններ:




Լրահոս