ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ խնդիր է բարձրաձայնել Կենտրոնի ԳԱՍԿ-ի պետը. ծեծկռտուքի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչու Կենտրոնի թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մանուել Մարգարյանը ծեծի ենթարկվեց Երեևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ եւ վստահելի մարդկանց՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի եւ թաղապետարանի աշխատակից Արման Դավոյանի կողմից:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրականում այս պատմությունը բավականին խորը արմատներ ունի եւ թաղապետարանում տարածված լուրերի համաձայն, Մանուել Մարգարյանը տեւական ժամանակ է, ինչ կռիվ է տալիս քաղաքապետ Հայկ Մարությանի անօրինականությունների դեմ:

Իսկ կոնկրետ ինչ անօրինականությունների մասին է բարձրաձայնել նա , որ Կենտրոնի թաղապետարանի իր բաժնում դաժան ծեծի ենթարկեցին: Մասնավորապես, մեզ հասած լուրերի  համաձայն, Մանուել Մարգարյանը կռիվ է տվել եւ պայքարել, որպեսզի մայրաքաղաքի սրտում տեղի ունեցող ապօրինությանը վերջ տրվի:

Բանն այն է, որ Սայաթ նովա 5 հասցեում գտնվող շենքերից մեկի վրա շինարարություն է սկսվել, որը Կենտրոնի թաղապետի աշխատասենյակից պարզ երեւում է: Սակայն թաղապետարանը, քաղաքապետարանը այդ մասով կոնկրետ քալերի չեն գնացել ու միայն Մանուել Մարգարյանն է, որ բարձրաձայնել է այդ ապօրինությունների մասին ու կռիվ տվել քաղաքապետարանի ու Կենտրոնի թաղապետարանի պաշտոնատար անձանց հետ, որ կանգնեցրե՛ք շինարարությունը, դա անթույլատրելի է:

Ի դեպ, Երեւանի «Լույս» Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը եւս ապօրինի շինարարության մասին բարձրաձայնել է 2020 թվականի հունվարին: Եվ ահա ՔՊ անդամ Մանուել Մարգարյանը Կենտրոնի թաղապետարանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ապօրինություններին դեմ գնալով ծեծի ենթարկվեց թաղապետարանում:

Միջադեպի գործով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանին եւ թաղապետարանի աշխատակից Արման Դավոյանին մեղադրանք է առաջադրվել: Արմեն Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով, իսկ միջադեպի մյուս մասնակցին՝ ՀՀ ՔՕ 258–րդ հոդվածի 4–րդ մասի (խուլիգանությունը, որի զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք. Մ.




Լրահոս