Ազգային անվտանգություն ու ձախողումներ. այս թեման եղել է ՀՀ երեք նախկին նախագահների ելույթների առանցքային թեմաները: Առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն շրջանցել այս թեման. իսկ որ նախագահն ինչպես է տեսնում իրավիճակը.
«Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով, կարծում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»:
Մայիսի 9-ին «Հայաստան» դաշինքի կազմավորման ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հենց ինքը կարող է Հայաստանը դուրս բերել ճգնաժամից և կայուն զարգացում ապահովել, քանի որ ինքը «մեծ փորձ և լավ գիտելիքներ» ունի։ Քոչարյանը նաև ճանապարհային քարտեզ է ներկայացրել, որը պատրաստվում է իրականացնել, եթե իր դաշինքը հաղթի ընտրություններում։
Իսկ ահա Սերժ Սարգսյանն ասում է՝ վերադարձ անցյալին չի լինելու: «Մենք հեռացնելու ենք և պատիվ ենք պահանջելու մեր պետությունը հեղինակազրկած, թշնամու առջև ծնկած և նվաստացած կապիտուլյանտներից և կասեցնելու ենք պետության անկումը», – նշեց Սարգսյանը:
Նախկին երեք նախագահներին այս պահին առաջին հերթին միավորում է այս իշխանությունների դեմ պայքարը:
Մանրամասները՝ տեսանյութում