ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների շնորհիվ տեղեկություն ստացան, որ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով անցած տարվա հունիսից հետախուզվող երկու երիտասարդ թաքնվում են Պռոշյան գյուղի առանձնատներից մեկում։

Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ։ Տեղեկությունը հավաստի էր։ Մայիսի 14-ին Պռոշյան գյուղում հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Երևանում հաշվառված՝ 22, և Թալինում հաշվառված՝ 31 տարեկան երկու տղամարդիկ, որոնք հետախուզվում էին մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրանք ոստիկանությունից ներկայացվել են քննչական կոմիտե։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։




Լրահոս