Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ուղակել Ստեփանակերտ․ ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մարդասիրական ակցիա են իրականացրել։

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները բազմազավակ ընտանիքներին, փախստականներին և հարկադիր տեղահանվածներին են փոխանցել ռուսական բարեգործական կազմակերպությունների տրամադրած մարդասիրական օգնությունը:

«Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահները փոխանցել են ավելի քան 3,5 տոննա հումանիտար բեռ: Լեռնային Ղարաբաղի շրջանների բնակիչները, որոնք պատերազմի հետևանքով ներկայում բնակություն են հաստատել Ստեփանակերտում, ստացել են առաջին անհրաժեշտության պարագաներ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների միջոցով Արցախի բնակիչներին ավելի քան 155 տոննա մարդասիրական բեռ, այդ թվում՝ բժշկական սարքավորումներ են փոխանցել։




Լրահոս