Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետեր Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովն այսօր կհանդիպեն Մոսկվայում: Բանակցություններից հետո նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում:
«Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության և համատեղ նախագծերի իրագործման հարցեր, առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ուժերը համատեղելու հնարավորությանը», – հայտարարել է ՌԴ կառավարության մամլո ծառայությունը: