Մայիսի 19-ի լուսադեմին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները գողության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան և արագ իրացրեցին։
Օպերատիվ խումբը շտապեց բաժնի սպասարկման տարածքում գտնվող Բերքաբեր գյուղ՝ կասկածվողներին հայտնաբերելու։ Հիշյալ գյուղից, մեքենայով հանդերձ, Իջևանի բաժին բերման ենթարկվեց 3 երիտասարդ։ Բաժնում պարզվեց, որ նրանք Վանաձորի բնակիչ են, 20, 21 և 23 տարեկան։
Պարզվեց, որ նրանցից մեկը Իջևանում գտնվող ավտոլվացման կետերից մեկից գողություն է արել։ Նրա անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվեց և առգրավվեց։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։