Լավ լուր տեղահանված արցախահայերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻնչև Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի և մյուս շրջանների ազատագրումը, Արցախի կառավարությունը սկսում է նշված տարածքներից տեղահանված մեր հայրենակիցներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։

Հերթագրվելու և բնակարան ստանալու համար արցախցիները պետք է դիմում ներկայացնեն Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն՝ որպես վերնագիր նշելով՝ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԴԻՄՈՒՄ։
Նախարարության կազմած դիմումի օրինակելի ձևը դնում եմ ներքևում՝ նկարի տեսքով։ Եթե կլինեն դժվարություններ, կարող եմ օգնել։ Կարևոր է նշել հետևյալ տվյալները՝
✅ ընտանիքի անդամների քանակը, կազմը
✅ ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական քարտի համարը (ՀԾՀ) (յուրաքանչյուր անդամի մասին՝ առանձին)
✅ Արցախի նշված շրջաններից նախապատվելի վարչական շրջանը
✅ այլ տեղեկություն

Դիմումները կարող եք ուղարկել փոստով` Արցախ, ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլ․փոստով՝ [email protected], կամ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին։
Արցախի այլ շրջաններում, նաև Երևանում կամ ՀՀ-ի որևէ այլ հատվածում տեղավորված արցախահայերը ցանկալի է, որ դիմեն հնարավորինս շուտ, որպեսզի Արցախի կառավարությունում ամբողջական պատկեր ստացվի, նաև՝ որքան շուտ դիմեք, այնքան շուտ կստանաք ձեր տունը։




Լրահոս