ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր զարգացումներ. Հայաստանը կարող է կրկին դիմել ՀԱՊԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ կարող են դիմել ՀԱՊԿ ին արդեն չորրորդ հոդվածով։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտարարեց, որ եթե չկարողանան արագ կարգավորում տալ խաղաղ դիվանագիտական ճանապարհով, ապա իրավիճակը մոտենալու է 4-րդ հոդվածում նկարագրված իրավիճակին և այդ դեպքում Հայաստանը նաև իր ՀԱՊԿ գործընկերների հետ ստիպված է լինելու այլ կերպ լուծել խնդիրը:

Նկատենք՝ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները նախորդ օրերին այդպես էլ հստակ չմանրամասնեցին, թե Երևանը ինչու է դիմել ՀԱՊԿ-ին «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի հիման վրա, որն ընդամենը նախատեսում է համատեղ խորհրդատվություններ, այնինչ գոյություն ունի նույն պայամանագրի չորրորդ հոդվածը, որը անհապաղ ռազմական օգնություն է նախատեսում ՀԱՊԿ անդամ որևէ երկրի դեմ հարձակման դեպքում։

Երեկ սահմանին տեղի ունեցած լարվածության ֆոնին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել է, որ ծագած սրացումը պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցներ՝ «նախ քաղաքական դիվանագիտական բնույթի, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցերի լուծում»:




Լրահոս