ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին Բարձրագույն դատական խորհուրդը չի կարողանա պատժել: Եվ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարուցած կարգապահական վարույթը մնաց օդից կախված:
Բանն այն է, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն, դատավորների էթիկայի հանձնաժողովը վերոնշյալ դիմումը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացրել ուշացումով, ասել է, թե ժամկետներ են խախտվել. պետք է ներկայացվեր 4 օր առաջ, սակայն ներկայացվել է ավելի ուշ, ուստի այդ հիմքով էլ ԲԴԽ- էլ չի կարողանա պատժել գեներալի դատավոր դստերը:
Նշենք, որ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ գործերից մեկով ժամկետների խախտման հիմքով։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ, որտեղ միջնորդությունն արդեն քննարկվել է։ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի մայիսի 31-ին։
Քնար Մանուկյան