«Սա շատ վտանգավոր է, և ես չգիտեմ հետևանքներն ինչ են լինելու, ակնկալում եմ, որ Պաշտպանության նախարարությունը պետք է պարզաբանումներ ներկայացնի ինչ հանգամանքներում են գերեվարվել և ինչ հանգամանքներում է, որ նմանատիպ իրավիճակներում մենք համարժեք գործողություններ չենք իրականացնում, երբ Գեղարքունիքի մի քանի հատվածներում նրանք մխրճվել են մեր տարածք և ավելի առաջ են եկել, և մենք փաստորեն գերի չենք վերցնում, բայց իրենք գերի են վերցնում և հայտարարում են, որ դիվերսանտ են», – այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորը նշեց, որ քիչ առաջ անկախ պատգամավորների հետ քննարկել են, արտահերթ նիստ հրավիրեն, որպեսզի ՊՆ նախարարը և Գլխավոր շտաբի պետը գան և պատասխան տան առկա հարցերի վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում